![]()
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախը Հայաստան է:
Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:
Սաակաշվիլին հայտարարել է, որ Ղարաբաղն Ադրբեջան է, այդպես կարծում է ամբողջ աշխարհը ու միշտ է այդպես եղել:
Նախկին նախագահի խոսքերով, ամբողջ աշխարհն է ճանաչում Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականությունը:
Նա նաև հույս է հայտնել, որ Կովկասում նոր պատերազմ չի լինի:
![]()
![]()