Տո,տականքներ, թողնու՞մ եք,որ կառավարությունը շունչ քաշի ձեր կեղտերը մաքրելու այս անշնորհակալ գործից․

ԱՄՈՒԼՍԱՐԸ` ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻՑ ՈՐԲԱՑԱԾ
«Երբ դու գնացիր,
Ու ամբողջ երկիրը քեզ հետ տարար,
Ես այս ավերակների վրա
Ո՞ւմ թագավորեմ»:

Այսպես դիմեց իր հորը թագաժառանգ Արտավազդը: Արտավազդը (մ.թ.ա. 115թ.) թալանված երկիր չէր ստացել, նրա հայր Արտաշեսը շատ սիրելի էր ժողովրդին, և շատերն ինքնասպան եղան իրենց սիրելի թագավորի մահից հետո` նրա հետ Երկնային արքայություն գնալու: Թագաժառանգն այդ նկատի ուներ` «Ո՞մ թագավորեմ» ասելով:

Թագաժառանգի վիճակն ավելի լավ էր, քան Նիկոլ Փաշինյանինն է այսօր: Արտավազդի ժամանակ երկրում չկային ոչ կոռումպացված ու հայատյաց ռոբերտ քոչարյան, ոչ էլ մարդասպան նախորդի թափած արյունալի ճանապարհով նախագահի աթոռը գրաված սև կարդինալ սեռժ սարգսյան, որոնք ուրիշ տերություններին վաճառեցին այն ամեն հնարավորը, ինչ երևում էր երկրի վերին շերտում: Հետո, երբ դրանք վերջացան, այդ անկուշտ թալանչի իշխանավորներն անցան երկրի ընդերքը վաճառելուն: Այս ընդերքն էլ զարմանալի հարուստ է` էլ պղինձ, էլ ոսկի, էլ մոլիբդեն…

Վաճառելով հասան Ամուլսարին: Ամուլսարն էլ, դե, սար է, էլի, գեղեցիկ լինելուց զատ նաև իր ընդերքում հրաշալի հարստություններ է պահում: Նախորդ անփառունակ իշխանությունը ո”նց կարող էր չգայթակղվել Աստծո պարգև այս հարստությունից: Գայթակղվեցին ու սկսեցի~ն ալան-թալանը: Օտար երկրից հրավիրեցին հանքարդյունաբերողների, էն գլխից վերցրին իրենց «հասանելիքը», երկրի ընդերքի հաշվին կնքեցին այդ ազգասպան պայմանագիրը: Ու հիմա… Խեղճ Նիկոլ Փաշինյան, դե դրա տակից դուրս արի: Ով թալանի, ով պատասխան տա:

Փաշինյանին ներկայացրած քննչական կոմիտեի եզրակացությունը կասկածի տակ են առնում բնապահպանները և որը, փաստորեն ոչ թե հանքի փորձաքննություն է, այլ ընդամենը փաստաթղթերի փորձաքննություն: Փաստաթղթերով չես կարող եզրակացնել, թե Ամուլսարի զոհաբերումով բնապահպան ի՞նչ վնասներ կհասնեն հարակից բնակավայրերին, Ջերմուկ քաղաքին, Ջերմուկի առողջարար ջրերին, Արփա, Որոտան, Կարպ գետերին, դրանց հետևանքով էլ` Սևանա լճին:
Այսօր կեսօրին Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց Ամուլսարի փրկության համար պայքարող ակտիվիստներին:

-Վերջնական պատասխան դեռ չունենք,- Փաշինյանի հետ հանդիպումից հետո դրսում հավաքված ցուցարարներին ասացին ոմանք:
Ուրիշները պնդում էին, թե օտար երկրներից ստացված եզրակացությունը հիմք չէ:
Երրորդը թե` քննչական կոմիտեի եզրակացությունը կողմնակալ է:
Չորրորդն էլ այսկեպ մեկնաբանեց.

-Էդ քննիչները, որ ասում են, թե գործ հարուցելու հիմքեր չկան, կոռումպացված են:
Նման պայմաններում Փաշինյանն ի՞նչ պիտի անի, բացի նրանից, որ չշտապի իր կարծիքը հայտնել և մի նոր քննարկում էլ Ջերմուկում անցկացնելուց հետո նոր միայն վերջնական որոշում կայացնի: Ջերմուկցիները հենց դա էլ ասում էին ու դրա վրա են հույս դրել: Բայց Նիկոլ Փաշինյանն ավելին արեց — նա երեկոյան արդեն, ուղիղ եթերով, ամենայն մանրամասնությամբ հանրությանը ներկայացրեց Ամուլսարի հետ կապված խնդրի ողջ էությունը: Դա նաև մեսիջ էր նախկիններին, որոնք անթաքույց ուրախացել էին, որ միտինգավորները պաշարել են Բաղրամյան 26-ը: Թեպետ ասեմ նաև, որ միտինգավորներից մի մասին, հատկապես անտեղի աղմկողներին, իրենք էին հավաքագրել և ուղարկել այնտեղ:

…Այս էր իրավիճակն այսօր Բաղրամյան 26-ի առաջ, և այս (ներողություն) կաշը եփած նախկին կոռումպացված, հանցագործ իշխանավորների ներկայացուցիչները հիմա հրճվում են, որ Փաշինյանին այդ նեղ վիճակի մեջ են դրել ցուցարարները: Ախորժակներիդ քացախ:
Հետո էլ ասում են` մեկ տարուց ավել է անցել, ի՞նչ է արել նոր կառավարությունը:

Տո, տականքներ, տո այ ավազակներ, թողնու՞մ եք, որ կառավարությունը շունչ քաշի ձեր կեղտերը մաքրելու այս անշնորհակալ գործից:
Որ Փաշինյանի համար գերխնդիր են երկրի բնապահպան հարցերը, որ Փաշինյանը ոչ մի քայլ չի անի, որ խաթարվի երկրի էկոլոգիան, աներկբա է: Ամուլսարի խնդրով, իմ կարծիքով, Փաշինյանը դարձյալ չի շտապելու սխալ որոշում կայացնել և հուսախաբ անել իր ընտրողներին: Նա դեռ կշարունակի քննարկումները և Ավգյան ախոռների մաքրման գործի հետ նաև այս խնդրին լուծում կտա:
…Սպասենք` հավատալով ողջամիտ որոշման երևան գալուն: Իսկ այդ որոշումն, անկասկած, լինելու է ի շահ Հայաստանի և ժողովրդի: 

ԱՄՈՒԼՍԱՐԸ` ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻՑ ՈՐԲԱՑԱԾ«Երբ դու գնացիր,Ու ամբողջ երկիրը քեզ հետ տարար,Ես այս ավերակների վրաՈ՞ւմ…

Posted by Alis Sogomonjan on Monday, August 19, 2019

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ