Ո՞ւմ նկարն էր վարչապետ Փաշինյանի թեյի բաժակին

Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով նոր փորձաքննության կարիք չի տեսնում․

«Նոր ՇՄԱԳ անցկացնելու կարիք չկա», — ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց նա։

Փաշինյանը նկատեց՝ լինելու է հանրային քննարկում և եթե ի հայտ գան նոր փաստեր, կառավարությունը կաշկանդված չի լինի իր գործողությունների մեջ։

«Ինչ ասում եմ՝ այս պահի դրությամբ մեր ձեռքի տակ առկա տեղեկատվության հիման վրա եմ ասում։ Հիմա մեծ հանրային քննարկում է լինելու, եթե հանկարծ հիմա մի քանի օրվա ընթացքում ի հայտ կգա փաստ և փաստարկ, որը մենք հաշվի չենք առել, կառավարությունը ոչ մի բանով կաշկանդված չէ կատարելու այն պայմանը, որը դրել էինք։ Եթե ի հայտ գա նոր փաստ, կասենք՝ «հա, օկ, ուրեմն այդ փաստը հաշվի չէինք առել, հիմա տեսնենք էդ փաստի դիտարկումը մեզ նոր եզրակացության բերու՞մ է, թե՞ չէ»», — ասաց նա։

Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ հեռարձակմամբ խոսում էր Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված խնդրի մասին:

Ուղիղ եթերի ընթացքում վարչապետը Ավետիք Իսահակյանի պատկերով բաժակից է թեյ խմում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ