«Չեմ հասկանում շատերի վնգստոցի իմաստը… Էլ քանի՞ կոպեկ արժեր հեղափոխությունը, եթե Մերժվածը չի դատվելու…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերջին օրերս համացանցում շրջանառվող Սերժ Սարգսյանին կալանավորելու մասին լուրերին և կատարել է հետևյալ գրառումը.

Չեմ հասկանում շատերի վնգստոցի իմաստը, երբ խոսքը գնում է սերժին փակելու մասին…
Էլ քանի՞ կոպեկ արժեր հեղափոխությունը, եթե Մերժվածը չի դատվելու…

Վերջին օրերին համացանցում ակտիվ քննարկվում է մերժվածի ձերբակալության թեման:

Մերժվածին փակելու թեման առաջինը բացեց հենց մերժվածի՝ երկրի նախկին առաջին փեսան: Ինչից հետո դրա մասին սկսեցին բարձրաձայնել կարկառուն հանրապետականները:

Վերջիններիս կարճ խելքով Սերժը նստելու է ժողովրդի խաթր, ադեկվադների կարճ խելքով նստելու է ժողովրդի ուշադրությունը իշխանության «տապալած» քաղաքականությունից շեղելու նպատակով, իսկ որոշ քաղաքագետների ու վերլուծաբանների ՀԱՎԱՍՏԻ բայց ՉՃՇՏՎԱԾ տեղեկություններով մերժվածը նստելու է ԱՄՈՒԼՍԱՐԻՑ ժողովրդի ուշադրությունը շեղելու համար:

Կարծում եմ Ամուլսարի վերաբերյալ այօր վաարչապետի լայվից հետո վերոնշյալ քաղաքագետները ստացան իրենց սպառիչ պատասխանները: 
Իսկ թե ինչ կմտածեն Միշիկը, Սաշիկը, Էձիկն ու Աշիկը… մեծ հաշվով նույնիսկ հետաքրքիր չէ… որովհետև հենց վերջիններիս օգնությամբ էր ՄԵՐԺՎԱԾԸ հաստատել Հայաստանում իր հանցավոր իշխանությունը:

Ավելի քան մեկ տարի առաջ փողոց դուրս եկած ժողովուրդը մերժեց ոչ միայն սերժին, այլ նրա ողջ հանցավոր բանդային…

Իսկ Հայաստանում Քոչարյանն ու Սերժը համար 1 հանցագործներն են, ովքեր Հայաստանում տարիներ շարունակ զավթել էին իշխանության 3 ճյուղերը, զավթել էին գործադիր, դատական և օրենսդիր իշխանությունները:

Իշխանությունը զավթել են կեղծված ընտրությունների ու ընտրկաշառքի միջոցով, երկրում վախի ու կեղծիքի մթնոլորտ ստեղծելով, մարդկային ճակատագրեր կործանելու գնով ու առնվազն տասնյակ մարդկային զոհերի գնով:

Էլ քանի կոպեկ արժեր հեղափոխությունը, եթե Մերժվածը չի դատվելու…

Ու մերժվածը հանցագործ ընկերոջ նման դատվելու է, այլապես քանի կոպեկ արժեր հեղափոխությունը…

Չեմ հասկանում շատերի վնգստոցի իմաստը, երբ խոսքը գնում է սերժին փակելու մասին…Էլ քանի՞ կոպեկ արժեր հեղափոխությունը,…

Posted by Taron Chakhoyan on Monday, August 19, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ