![]()
Հոլանդացին 2500 տոննայանոց Նոյյան տապան է կառուցել, ճիշտ այնպես, ինչպես աստվածաշնչում է նկարագրված: Կոնստրուկտորը որոշել է կառուցել Նոյյան տապանի կրկնօրինակը և ուղարկել Իսրայել։
Հոլանդացի կոնստրուկտոր ու գյուտարար Յոհան Հեյբերսը կառուցել է Նոյյան տապանի կրկնօրինակը` Աստվածաշնչում նկարագրվածին համապատասխան։
Հսկայական նախագծի ավարտից հետո Հեյբերսը հայտարարել է, որ հիմա ամենակարևորը այն Իսրայել հասցնելն է։ Նավաքարշերի ու շարժիչների վարձակալության համար ավելի քան 1,3 միլիոն դոլար է հարկավոր. գրեթե նույնքան գումար է ծախսվել նավը կառուցելու համար (1,6 միլիոն դոլար)։ Հսկայական տապանը 2500 տոննա քաշ ունի, երկարությունը 133,5 մետր է, իսկ լայնությունը` 22,25 մետր։
![]()
Հետաքրքրական է, որ հոլանդացու վերջնական նպատակը (տապանը Իսրայել ուղարկելը) չի համընկնում Աստվածաշնչում Նոյյան տապանի վերջին հանգրվանի` Արարատ լեռան հետ, որը գտնվում էր Ուրարտու թագավորության տարածքում։
![]()
![]()