![]()
Բրազիլիան աշխարհին հայտնի է իր սուրճով, ֆուտբոլով, կառնավալներով, սամբայով ու ամենակարևորը՝ սերիալներով։ Կար ժամանակ, երբ հայկական արտադրության սերիալներ գրեթե չկային, ու հայ կանանց սիրելի զբաղմունքը բրազիլական սերիալներ նայելն էր ու հերոսների ճակատագրի համար խիստ անհանգստանալը:
Մեծից փոքր, շունչներս պահած, սերիալը սկսելուն պես գործերը թողած վազում էինք էկրանի մոտ՝ բաց չթողնելու հերթական սերիան։ 2008-ին նվազեցին, այնուհետև եթերից դուրս եկան լատինաամերիկյան սերիալները:
Սուրճ՝կնոջ բուրմունքով 1993 թ. ցուցադրված այս սերիալի գլխավոր հերոսուհին Գավիոտան էր: Շատերը կհիշեն կապուտաչյա, շիկահեր այդ կնոջը, ով դարձել էր հայ տղամարդկանց համար ցանկալի կանանցից մեկը։
![]()
Բլանկոյի այրին Հիշում եք, ինչի մասին էր կոլումբիական արտադրության սերիալը: Փոքրիկ ավանի՝ Տրինիդադի հանգիստ կյանքը գլխիվայր շուռ է գալիս, երբ ավանի ամենահարուստ և հարգված կնոջ՝ Դոնյա Պերֆեկտա Ալբարասին Բլանկոյի տանն է հայտնվում Ալիսիա Գուարդիոլա անունով մի կին:
Այդ կինը նրա թոռների մայրն է և ավագ որդու՝ Ամադորի կինը, ում սպանելու մեղադրանքով Ալիսիան հայտնվել էր բանտում:
![]()
Կասանդրա. Այն ցուցադրվել է ավելի քան 180 երկրում և հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես հեռուստանովելի ժանրում ամենաշատ երկրներում ու լեզուներով ցուցադրված սերիալ:
Կրկեսի զարմանահրաշ աշխարհ, նորածին երեխայի գաղտնի փոխանակում, երկվորյակ եղբայրների աննկարագրելի նմանություն:
![]()
Կլոն «Կլոնը» բրազիլական հեռուստանովել է, որը ստեղծվել է «Գլոբո» հեռուստաընկերության կողմից և համարվում է ամենահաջողվածն ընկերության պատմության մեջ։
Սերիալում շոշափված են այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են իսլամական մշակույթը և բարքերը, բժշկական էթիկան, ինչպես նաև թմրանյութերից կախվածությունը։
![]()
Թաքնված հույզեր. 188 սերիա ունեցող «Թաքնված հույզեր» հեռուստանովելն աշխարհի տարբեր երկրներում աննախադեպ բարձր վարկանիշ գրանցեց։ Գլխավոր դերերում այդ ժամանակի լավագույն դերասաններն են եղել։
![]()
Վայրի հրեշտակը .Սերիալը նկարահանվել է 1998-1999 թվականներին։ Գլխավոր հերուսուհուն մարմնավորում է Նատալյա Օրեյրոն։
![]()
Գնչուհիները. Գնչուական կյանքի մասին պատմող սերիալները միշտ էլ հետաքրքրել են հեռուստադիտողներին: Հերթական սերիալը գնչուական կյանքի մասին` «Գնչուհիները»:
![]()
Գնչուական արյուն. Բարի գալուստ մի աշխարհ, որտեղ իրական կրքեր են բորբոքվում։
Հեռուստանովելի սյուժեն զարգանում է երկու թշնամի ընտանիքների միջև: Սակայն երեխաների շնորհիվ մի օր մահացու թշնամանքն ու իրական ատելությունը վերափոխվում են անհավատալի կրքի ու սիրո։
![]()
Հայ հեռուստադիտողների կողմից շատ սիրելի հեռուստասերիալ էր նաև «Վայրի կատուն»։ Լատինամերիկյան կրքերի ու անսահման սիրո մասին պատմում էին Մարլենա Ֆավելան ու Մարիո Սիմարոն։
![]()
![]()