Վստահ եմ, որ Նիկոլը և իր թիմը կոռուպցիայի մեջ թաթախված չեն, կոռուպցիոն սխեմայի կնքահայր չեն…

Մարիամ Ծատրյանը գրում է․

Ես ընտրել եմ իշխանություն, դեռ ավելին՝ Վայոց ձոր, Սյունիքից 4500 ձայն էլ իմ կողմից տվել եմ նրան և գործուղել ծառայության։ Վստահ եմ, որ Նիկոլը և իր թիմը կոռուպցիայի մեջ թաթախված չեն, կոռուպցիոն սխեմայի կնքահայր չեն, նրա շղթայի մաս չեն և վստահում եմ նրա ընդունած որոշումը՝ ինչքան էլ այն ամբոխահաճո չլինի։

Էս օրերի իրարանցումը տեսնում եմ ու հիշում բառացիորեն մեկ ամիս առաջվա վիճակը 12 հազար բնակչություն ունեցող Մեղրի համայնքում։ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի բանվորները 13 օր բողոքի ակցիա էին անում, բնապահպանների մոտ լռություն էր։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հունիս ամսվա հաշվետվություն ներկայացրեց, որտեղ գրված էր,որ Ագարակի պմկ֊ում բնապահպանական որևէ խախտում չեն հայտնաբերվել, լռություն էր))))))

Ընտրողական վերաբերմունքով պայքարն էլ մի բան չի ախր, նույն մարդիկ չե՞ն ապրում։ Իրոք չեմ հասկանում։
Էս սաղ հեչ, բա որ Քաջարանի կոմբինատից սնվողներն են պայքարում Ամուլսարի դեմ)))))
Ես ոլորտից հեռու մարդ եմ, փաստերն եմ արձանագրում զուտ։

Մի բան էլ՝ էս ամեն ինչը մի դրական բան էլ ունի՝ քաղաքական բոշայության հետ աղերս չունեցող արտախորհրդարանական ընդդիմադիր զանգված է ձևավորվում կարծես։
Կարող եք հանգիստ և ջիգյարով քլնգել)))))

Ես ընտրել եմ իշխանություն, դեռ ավելին՝ Վայոց ձոր, Սյունիքից 4500 ձայն էլ իմ կողմից տվել եմ նրան և գործուղել ծառայության։…

Posted by Մարիամ Ծատրյան on Monday, August 19, 2019

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ