«Էրեկ զատո Ծառուկյանի մոոտ էի». Վահագն Գրիգորյանը նմանակում է Գագիկ Ծառուկյանին

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրական գործունեությամբ սկսել է զբաղվել 1980-ական թվականներից։ 1990-1992 թվականներին Գագիկ Ծառուկյանը զբաղեցրել է «Արմենիա» ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ 1992 թվականից ծավալել է ագարակատիրական և ձեռնարկատիրական գործունեություն, ստեղծել է կաթնամթերքի արտադրության ձեռնարկություն Աբովյանի շրջանի Առինջ գյուղում (Կոտայքի մարզ): 1998 թվականին Գագիկ Ծառուկյանի անմիջական նախաձեռնությամբ ստեղծվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, որն այժմ ներառում է՝ «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը, Աբովյանի «Կոտայք» գարեջրի գործարանը, Երևանի քիմիադեղագործական ֆիրման, «Մեկ» կահույքի խանութների ցանցը, «Արարատ» ցեմենտի գործարանը, «Ավիասերվիս» բաժնետիրական ընկերությունը, «Մուլտի Սթոուն» քարի արդյունաբերական մշակման ընկերությունը, «Մուլտի ռեստ Հաուս» ընկերությունը, «Գլոբալ մոթորս» փակ բաժնետիրական ընկերությունը, «Մուլտի սիթի հաուս» ընկերությունը և այլն։

2002 թվականին նա ձեռք բերեց Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը, որն էլ մտնելով «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ, նոր շունչ ստացավ։ Գագիկ Ծառուկյանի ջանքերով 50 միլիոն դոլարին համարժեք դրամ է ներդրվել՝ վերանորոգման և շինարարական աշխատանքների, շշալցման նոր գծի և կաղնե տակառների ձեռբերման համար;

Աջակցել է, որպեսզի հին ձեռագրերի, թանգարանային նմուշների, ընտանեկան արխիվների միջոցով կոմբինատի մասնագետներն ու տեխնոլոգները վերականգնեին հարուստ փորձը, որը կուտակվել էր ձեռնարկության գոյության երկար տարիների ընթացքում։

«Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը այն եզակի գործարաններից է, որտեղ պահվում են 50 և ավելի տարի հնեցված կոնյակի սպիրտեր:

Ժողովրդական 3-րդ դեմքը … ))

Posted by Taron Chakhoyan on Monday, August 19, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ