Դուեյն Ջոնսոնն ամուսնացել է հայուհի Լորեն Հաշիանի հետ

47-ամյա դերասան Դուեյն Ջոնսոնը, որը հայտնի է դարձել գերազանցապես մարտաֆիլմերում նկարահանվելու շնորհիվ, 12 տարվա համատեղ կյանքից եւ երկու դուստրերի ծնունդից հետո ամուսնացել է սիրելիի՝ հայուհի Լորեն Հաշիանի հետ։

Հոլիվուդի ամենասեքսուալ և բարձր վարձատրվող դերասաններից մեկը՝ 47-ամյա Դուեյն Ջոնսոնը ամուսնացել է իր վաղեմի ընկերուհու՝ երգչուհի և կոմպոզիտոր Լորեն Հաշիանի հետ, որը հայկական ծագմամբ երաժիշտ, Boston խմբի թմբկահար Սիբա Հաշիանի դուստրն է։

Հարսանիքը տեղի է ունեցել Հավայիում։Համացանցում հայտնվել են առաջին լուսանկարները։ Դուեյնը և Լորենը երկու դուստր ունեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ