![]()
Գագիկ Քամալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Ես չեմ տիրապետում Ամուլսարի խնդրին, և նկատած կլինեք, որ այդ թեմայով երբեք կարծիք չեմ հայտնել, և հիմա էլ չեմ հայտնի։
Բայց այս թեմայի հետ կապված մի ուրիշ բանի մասին կուզեի խոսել, որ նկատեցի վերջի ժամերի ընթացքում։ Բավականին լուրջ ուղղորդված հակաիշխանական քարոզչություն է իրականացվում, այս թեման բանեցնելու միջոցով։
Այստեղ խնդիրը ո‘չ միայն այն է, որ դեմոկրատական իշխանության որոշ ներկայացուցիչների մեղադրում են նախկին դիրքորոշումից հետ կանգանելու մեջ , նաև շատ հմտորեն այնպես են փորձում անել, որ իշխանությունը քաղաքական առումով հայտնվի ամբողջովին փակուղային իրավիճակում։ Ու հանկարծ այս ֆորս մաժորային իրավիճակում Միքայել Մինասյանը, գոնսալեսների ընտանիքի <<ազնվական> փեսան՝ հանդես է գալիս իրական հեղափոխություն իրականացնելու ցանկություններով…
Իհարկե այս ամենը միգուցե զուգադիպություն է, բայց այն, որ տեղեկատվական դաշտի ստվերային մագնատը հաճախակի է սկսել քաղաքական գնահատականներով ու առաջարկություններով հանդես գալ, ուրեմն նշանակում է շատ բաներ պատահական չեն կարող լինել։ Միշիկը իրեն դուրս է դնում Սերժի իշխանության շրջանակներից, և շատ հմտորեն բոչկա է գլորում այդ ուղղությամբ, և դրա միջոցով ակնկալում է, որ կարող է դառնալ գործող իշխանության հակակշիռ։ Եվ բնական է, որ նման իրավիճակներում սկսելու են ակտիվանալ այսպես կոչված անաչառներն ու որոշ խոշոր տնտեսվարողներ, որոնց հիմնական գործառույթը լինելու է տեղեկատվական խառնակչություններն ու մանր-մունր բախումների հրահրումը։
Այնպես որ, երբ Փաշինյանին ասում ենք, որ չի կարելի թալանչիներին ինդուլիգենցիա տալ, իրեն թվում է, թե գերգանահտում ենք նրանց։ Ոչ Փաշինյան ջան, նրանց չենք գերագնահատում, պարզապես հաշվի ենք առնում քաղաքականության գրված ու չգրված կանոնները, որով դուք ցավալիորեն չեք ուզում առաջնորդվել։
Ես չեմ տիրապետում Ամուլսարի խնդրին, և նկատած կլինեք, որ այդ թեմայով երբեք կարծիք չեմ հայտնել, և հիմա էլ չեմ հայտնի։…
Posted by Գագիկ Քամալյան on Friday, August 16, 2019
![]()