![]()
Բաղրամյան 26-ի առջևհավաքված քաղաքացիները ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին բողոքեցին, որ ոստիկանության աշխատակիցները չեն թույլատրում Բաղրամյան 26-ի մոտ, այլ ասում են դիմացի մայթ տեղափոխվեք:
Աժ-ի մոտ Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո բերման ենթարկվածներ կան:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասացին, որ այս պահին կա 6 բերված անձ:
Նրանք բաժին են տարվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:
![]()