Վայոց Ձորի բնակիչները մարզպետից ավելի դժգոհ են, քան Սերժից․ Արտակ Գալստյանի

Վայոց Ձորի մարզպետի մերձավոր շրջապատից հայտնի դարձավ, որ օրերս ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր ՝ 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացրել Վայոց Ձորի մարզպետարանում:

Նույն աղբյուրը հայտնում է նաև ,որ իրավապահների կողմից փոխմարզպետ Նանե Բագրատունու կողմից առանց աշխատանքի ներկայանալու աշխատավարձ և պարգևավճար ստանալու փաստը հայտնաբերելուց հետո Վայոց Ձորի փոխմարզպետը ազատվել է աշխատանքից,բայց ոչ թե Նանե Բագրատունին,այլ մյուս փոխմարզպետը Ռազմիկ Տոնոյանը:

Վերջինս աշխատանքից հեռացվել է ընդամենը մեկ օր աշխատանքի չգալու պատճառաբանությամբ:
Փաստացի կարելի է արձանագրել,որ մեկ օր աշխատանքի չգալը հեռացման հիմք է,իսկ ամիսներ շարունակ չգալը խրախուսման:
Այստեղ են ասել << դե եկ վարդապետ ու մի խենթանա>>

Հիշեցնեմ նաև,որ հեղափոխությունից հետո բացահայտվել են տարբեր մարզերում,համայնքներում և դպրոցներում նմանատիպ բազմաթիվ դեպքեր,որը կատարել են նախկին իշխանության ներկայացուցիչները:

Բոլոր դեպքերում հարուցվել են քրեական գործեր,պետությանը պատճառված վնասը հատուցվել է,աշխատանքի չներկայացած բայց աշխատավարձ ստացած անձանց և նրանց ղեկավարներին առաջադրվել են մեղադրանքներ:

Սակայն այս դեպքում,քանի որ մարզպետը և փոխմարզպետը ՔՊ-ից են մինչև օրս ոչ մի գործնթաց սկսված չէ:
Ոչ մարզպետ Տրդատ Սարգսյանը,ոչ էլ փոխմարզպետ Նանե Բագրատունին պատասխանատվության ենթարկված չեն,փաստի առթիվ քրեական գործ հարուցված չէ,պետությանը հասցված վնասը հատուցված չէ:

Այսինքն կարելի է արձանագրել,որ պետական բյուջեից առանց աշխատանքի ներկայանալու աշխատավարձ ստանալը քրեորեն պատժելի է եթե արարքը կատարվել է նախկին իշխանության ժամանակ:
Իսկ եթե նույն արարքը կատարել են <<հեղափոխական>> մարզպետը և փոխմարզպետը,ապա արարքը հանցանք չէ,այլ ընդհակառակը խրախուսման արժանի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ