![]()
ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է տեսանյութո և կատարել է հետևյալ գրառումը.
«Շիրակի մարզի Ջրափի և Հայկաձոր գյուղերի երեխաներն էին Երևանում։ Նրանց փայլող աչքերը վկայում են, որ ծրագիրը հաջողված է»:
Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տուն։ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի առաջնորդությամբ հյուրերը շրջել են ստեղծագործական տան տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին։
Միության նախագահը հյուրերին պատմել է տան անցյալի մասին, ուղեկցել նրանց Լյուդվիգ վան Բեթհովենի անվան համերգասրահ, իսկ 21 համարի քոթեջում, որտեղ ժամանակին բնակվել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, կատարել մեծանուն կոմպոզիտորի սիրված ստեղծագործություններից։
Նա ներկայացրել է Կոմպոզիտորների տան զարգացման իր տեսլականը, այդ թվում՝ հաջորդ տարի՝ 2020 թվականին Բեթհովենի ծննդյան 250-ամյակի կապակցությամբ այնտեղ միջազգային փառատոն անցկացնելու գաղափարը։
![]()