![]()
Աշխարհահռչակ հայազմի երաժիշտ, ամերիկյան System of a Down խմբի հիմնադիր և հասարակական գործիչ Սերժ Թանկյանն իր աջակցությունն է հայտնել Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարին։
Նա իր Facebook-յան էջում Save Amulsar գրությամբ լուսանկար է հրապարակել` վերահսաստատելով հանքի շահագործման նածագծի վերաբերյալ նախկինում հայտնած իր դիրքորոշումը։
Հիշեցնենք, որ 2018թ.–ի ապրիլին Թանկյանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն, Կանադան ու Մեծ Բրիտանիան ճնշում են գործադրում Հայաստանի իշխանությունների վրա` Lydian International հանքարդյունաբերական ընկերության շահերից ելնելով։
![]()
![]()