Օշականի այգիներն ու ցանքատարածությունները այրվում են

Անհայտ պատճառներով նորից այրվում է համայնքի հողատարածքներից այս անգամ «Ռեզինե աղբյուր» կոչվող տարածքի շրջակայքը,տեղում աշխատում են հրշեջները և համայնքի բնակիչներից մեծ թվով մարդիկ, սակայն դժվարանում են կրակի դեմն առնել։ Այս մասին տեղեկացնում են Օշականի համայնքապետարանից։

Ավելի ուշ հաջողվել է մարել կրակը։

Օշականի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, որոնք օգնել են հրդեհը մարել․

«Շնորհակալություն հրշեջներին և այն բոլոր մարդկանց,ովքեր կարողացան ամբողջությամբ մարել հրդեհը և վերացնել դրա հետևանքով առաջացած կրակի օջախները»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ