![]()
«Չարը խափանվեց». Փաշինյանը թափեց խնձորի չիպսը, որի տուփը անհասկանալի պատճառներով շատ դժվար էր բացվում։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում։ Կոտայքի մարզում անցկացվող համաժողովը 7-րդն է մարզային ֆորումների շարքում։
Կառավարության ղեկավարը համաժողովի շրջանակում այցելել է տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդես։ Վարչապետը շրջել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, մտքեր փոխանակել ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ ձեռնարկությունների գործունեության, արտադրական ծավալների և զարգացման ծրագրերի շուրջ։
Այնուհետև ֆորումի մասնակիցներին են ներկայացվել Կոտայքի մարզի գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի, ինչպես նաև այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերը՝ թվով 25։
Վարչապետը, ամփոփելով համաժողովի արդյունքները, նկատել է՝ ներկայացված ներդրումային ծրագրերը վկայում են այն մասին, որ ՀՀ կառավարության հռչակած 3 առաջնահերթության մասով Կոտայքի մարզում որոշակի զարգացում կա։
![]()