«Այդ բնազդն իմ մեջ վաղուց կա». Սիլվի Բարկովան՝ հղիության լուրերի և ամուսնուն հայերեն սովորեցնելու մասին

Դերասանուհի Սիլվի Բարկովան մոտ մեկ տարի Հնդկաստանում լինելուց հետո հայրենիքի ու հարազատների կարոտն առնելու նպատաով վերադարձել է Հայաստան: Ամուսինը դեռեւս չի ժամանել Հայաստան, բայց Սիլվին ասում է՝ մոտ ապագայում նա եւս կմիանա իրեն:

NEWS.am STYLE-ը Սիլվի Բարկովայի հետ զրուցել է դերասանական ուղու, այն Հնդկաստանում շարունակելու, հնդկական ընտանիքում հարս լինելու դժվարությունների, հղիության լուրերի եւ այն կարոտի մասին, որը նրան բերել է Հայաստան:

Մեզ հետ նախորդ զրույցում նշել էիր, որ ամուսինդ խանդոտ է: Ինչպե՞ս համակերպվեց այն մտքին, որ միայնակ գալու ես Հայաստան:

Նա ինձ մի փոքր ավելի ուշ կմիանա այստեղ: Հասկացավ, որ ինձ համար արդեն անհնար էր դիմանալը: Աղջիկներն ինձ կհասկանան, որ երբ քույրդ երեխա է ունենում, դու չես կարողանում համակերպվել այն մտքին, որ դեռ չես տեսել նրա փոքրիկին: Դա շատ ցավալի էր ինձ համար: Դեռ հստակ չգիտեմ՝ երբ, բայց կարծում եմ՝ մինչեւ տարեվերջ նա էլ կգա այստեղ:

Ի դեպ, գիտեմ, որ դու սովորում ես հնդկերեն՝ այնտեղ աշխատելու համար, իսկ ամուսնուդ կարողացե՞լ ես սովորեցնել հայերեն բառեր:

Սյո, նա գիտի որոշ բառեր, նույնիսկ նախադասություններ է կարողանում ասել:

Սիլվի, ի դեպ, վերջերս լուրեր էին տարածվել, թե բալիկի ես սպասում: Որքանո՞վ են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը:

Չգիտեմ՝ ինչու նման լուրեր տարածվեցին: Կամ, միգուցե, հարցազրույցներիցս մեկից հետո է եղել: Հագել էի մի բլուզ, որը մի փոքր լայն էր, եւ երեւի դա էր նման կարծիքների պատճառ դարձել: Բայց ես դեռ բալիկի չեմ սպասում:

Պատրա՞ս ես արդեն մայրանալուն:

Միշտ եմ պատրաստ եղել: Այդ բնազդն իմ մեջ վաղուց կա: Բայց դեռ մտածում ենք՝ մի քիչ շուտ է…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ