Սերժը պատրաստ է գնա նստի, որ մեր աչքերը բացի ))))․ Շավարշ Սողոմոնյան

Շավարշ Սողոմոնյանը գրում է․

Ամեն անգամ մտածում եմ, որ այլևս հհկ ներկայացուցիչները չեն կարող ինձ զարմացնել, արդեն իրենց ողջ ասելիքը ասել են, արդեն քսան տարի է ծանոթ ենք թե նրանց հնչեցրած հայտարարություններին, թե նրանց գործողություններին, թե նրանց տեսակին, բայց արի ու տես, որ շարունակում եմ զարմանալ։
Այսօր հհկ փոխնախագահ մեր «շատ սիրելի» արմեն աշոտյանը ասել է, թե սերժը պատրաստ է գնա նստի, որ մեր աչքերը բացի )))): Պատկերացնում եք սերժը մեզ ադալժենի է ուզում անի, մարդը մեր խաթր պատրաստ է գնալ նստել։

)))))աշոտյանին կցանկանաի հիշեցնել, որ սերժը պիտի նստի ոչ թե նրա համար, որ դրանից հետո երկրում դրական փոփոխություններ տեղի ունենան և ժողովուրդը լավ ապրի, հիմա դա այլևս սերժից կախված չէ, դրանով զբաղվում են այսօրվա գործող իշխանությունները և իրենց գործը շատ լավ են կատարում, դրական փոփոխություններ մենք տեսնում ենք ամեն օր և վստահաբար շարունակելու ենք տեսնել։

սերժը պիտի նստի իր իշխանության եղած տարիներին կատարած անօրինությունների, անարդյունավետ կառավարման, թալանի, կոռուպցիայի, իշխանության ապօրինի զավթման և այլ հանցագործությունների համար, որոնց մասին բոլորս էլ գիտենք և քաջատեղյակ ենք։
Չեմ հասկանում կարող է դուք կարծում եք, թե այս ժողովուրդը լուսնից է իջել և այդպիսի էժանագին ու մանիպուլյատիվ հայտարարություններով կարող եք մոլորեցնել մարդկանց և հերոսացնել մեր հասարակության շրջանում ամենաատելի և չսիրված մարդկանցից մեկին (մյուսը քոչարյանն է)։

Իսկ այդ ատելությունը նա վաստակել է իր իշխանության տարիներին կատարած գործողությունների և անգործության համար։
Դուք երբ պիտի հասկանաք, որ յուրաքանչյուր մարդ, անկախ զբաղեցրած պաշտոնից և դիրքից, պետք է պատասխան տա իր գործողությունների, իսկ եթե իր իրվասության շրջանակներում չի կատարել օրենքով սահմանված իր գործառույթները ապա նաև անգործության համար։

Վերջում էլ պիտի ասեք թե բա քաղբանտարկյալ է։
Հասկանում եմ, որ տարիներ շարունակ սնվել եք նրանց կողմից ու շարունակում եք սնվել և պիտի ամեն գնով փորձեք պաշտպանել ձեզ կերակրողներին, բայց երբ պիտի հասկանաք, որ ձեր խոսքերն այլևս արժեք չունեն, դուք անցած էտապ եք, դուք նույնքան ատելի ու չսիրված եք որքան ձեր «պապաները», դուք ՀՀ ում այլևս գործոն չեք և այլևս երբեք չեք լինի։

https://www.facebook.com/groups/341997032990438/permalink/620188945171244/

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ