Սերժիկի էպոպեան ավարտվեց, Միքայել Մինասյանը՝ «հերսոտեց»․ Արթուր Հայրապետյան

Արթուր Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Սերժիկի էպոպեան ավարտվեց, Միքայել Մինասյանը՝ «հերսոտեց», հա, հա, նույն ինքը՝ փեսա Միշիկը: «Ջիգյարով» ճառում է ու քանի որ ձայնը մեզ չի հասնում, որոշել է՝ «սեւով սպիտակի վրա» աչք մտնի: Հա՛մ կարգին սերժական է, հա՛մ կարգին հակասերժական, բայց մոռացել է ՀՀԿ ղեկավարի սրբապատկերը դոշից կախ տա:

Մինչեւ արմունկները արյան մեջ թաթախված Սերժ Սարգսյանի փեսա Միշիկը, «հերոս» աներին կարծես չի էլ անդրադառնում, որովհետեւ եթե անդրադառնա, «մտքին դրած» ասելիքը տեղ չի հասնի: Կարեւորը աներ-պապան ասել է՝ «Գնա՛ աղոթիր աստծուն, ո~վ գիտի, գուցե մի օր էլ գա, որ քեզ ասեն բախտավոր Սայիդ»։

Ատելություն, չարություն, մաղձ տարածող նախկին իշխանության գլուխ-փեսան, այժմ խոսում է ամբարձիչ բաների մասին.. մի շարք ականջահաճո արտահայտություններով փորձում է դուր գալ հանրությանը: Քսու այս տեսակը, ծանրացել է ազգի վզին՝ սկզբից մեղադրել բոլորին, հետո՝ թրփոշանալով հասնել սրտի ուզածին.. եւ դա նոր չէ, որ աներ «անփոխարինելին» մշակում է, պատրաստում, որ ցրցամ տա.. եւ այս թրփոշացած պռտկերեսը ասում է՝ «Հեղինակություն ունեցող մարդկանց «ոչնչացնելը», անարգելը, նրանց հաշվին կայանալն ուժեղի վարքագիծ չէ։

Սրանք դասագրքային ճշմարտություններ են»։ Իյա իրո՞ք.. երեւի պատմություն կեղծելն էլ է դասագրքային ճշմարտությու՞ն, որ այդ կեղծ պատմության միջոցով հերոսներ կերտեցիք ու դասագրիրք գրեցիք: «Օտ Իլյիչա դո Իլյիչա» ու այդ տեսակով էլ քսան տարի «հերոսական կենսագրության» էջերից ծանծաղ մտքեր հրամցրեցիք, որ ոչ մեկը ոչինչ չհասկանա..

Չէ՛, ընկեր Միշկ, գնա աներ-պապա Սերժիդ ասա, որ ինքը հասարակությանը բաժանեց՝ «մերոնքական-ձերոնքական» -ի, հաճախորդների ու ամբոխի, էլիտայի ու պլեբսի, պետպատվերով քծնողնեի՝ որոնք հետո մեդալ էին ստանլու.. Այժմ պռտկերես Միշիկը հանդես է գալիս իրական հեղափոխություն իրականացնելու ցանկություններով.. սա չի՛ կարող զուգադիպություն լինել, առավել եւս սրտացավություն: Միշիկը անգամ իրեն չի կապում նախորդ իշխանության հետ՝ ոչ մի աղերս: Իսկ ինչպե՞ս կապի, եթե այս կողմից հիշեցնելու են նրան, թե ինչպես Սերժիկը եկավ իշխանության:

Բայց քանի որ ամեն բան զգույշ է արվում, ասեմ կրկին՝ չէ՛, ընկեր Միշիկ, զուր են խլվրտոցները: Տասը անմեղ սպանվածների հաշվին իշխանություն գողացած աներդ երեւի քեզ պատմել է, ինչպես հասնել հաջողությա՞ն.. բայց այլեւս երբեք՝ «հաջողությունը» կպսակվի անհաջողությամբ.. երեւի ասվել է, թե ինչպես գոլդ թվանշան խփել ու դառնալ անփոխարինելի, բայց նաեւ ասվել է, որ տեղն եկած պահին՝ ինձ էլ կսեւացնես ժողովրդի աչքերին նայելով, որ ժողովուրդը քեզ հավատա, հավատա, որ դու ինձնից լավն ես ու պռտկերես..

Ու երբ Նիկոլին ասում ենք, որ այս նմաններին «արտոնություններ» մի տուր, որ վաղը չնստեն գլխիդ, ոմանք թարս աչքով են նայում, թե Նիկոլին վատաբանում եք.. չէ, պարզապես սրանց նմանները չպետք է մարդամեջ դուրս գային, նամանվանդ որ մի դաստա դատավճիռ կա, որ ամեն օր քթիդ է տալիս, բայց տեղից ժխշվող չկա.. դրա համար էլ ով ասես այս ընթացքում իրեն սրբի տեղ դրած կհայտնվի ու մեր գլխին սրբի դեմքով ճառ կփաթաթի՝ վաղն էլ անորոշ..

Սերժիկի էպոպեան ավարտվեց, Միքայել Մինասյանը՝ «հերսոտեց», հա, հա, նույն ինքը՝ փեսա Միշիկը: «Ջիգյարով» ճառում է ու քանի որ…

Posted by Արթուր Հայրապետյան on Saturday, August 17, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ