«Սերժ Սարգսյանն առաջարկեց ստեղծել առանձին զինվորական վարչակազմ․․․». Մարտի 1-ի գործով գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցուցմունքը

«Առաջին լրատվական»-ի ձեռքի տակ է հայտնվել Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում 2008 թվականին Երևանի կայազորի պետ, այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանի նախաքննական ցուցմունքը, որը ներկայացնում ենք ստորև․

Հիշեցնենք, որ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ: Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը։

«Պարոն Քոչարյանը պնդում է, որ ակնհայտ սուտ ցուցմունք է տրված, դրա համար եղել է փորձ առերեսել իրենց, որը ձախողվել է որոշ պատճառներով, որոնք չէի ուզի մանրամասնել»,-նշել է Հայկ Ալումյանը։

«Նաև Արշակ Կարապետյանը եղել է թիվ «0038» հրամանի հիման վրա Յուրի Խաչատուրովի տեղակալներից մեկը։ Թե ինչու՞ է հիմա նշանակվել խորհրդական, դա չեմ կարող մեկնաբանել։ Կարող եմ միայն ենթադրել որոշ գործերից ունեցած իմ դառը փորձից, որ երբեմն այդպիսի նշանակումներով խրախուսվում է որոշակի վարքագիծ քրեական գործի շրջանակներում։ Ճիշտ է՝չէի ուզի մտածել, որ սա այդ դեպքերից է, բայց հակառակում էլ ինձ դժվար կլինի համոզել»,- ասել է փաստաբանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ