Սրտի հազվագյուտ արատով աղջիկը ողջ է մնացել

Ֆենիքս Դա՛Վինը ծնվել է սրտի հազվագյուտ արատով, չնայած դրան, պատրաստվում է տոնել իր առաջին տարեդարձը:

Փոքրիկի մոտ աջ փորոքից գլխավոր անոթները կրկնակի են դուրս  գալիս: Բժիշկների կարծիքով՝ ողջ մնալու նրա հավանականությունը հավասար էր զրոյի:

Նա ենթարկվել է սրտի 2 վիրահատության. մեկը 10-օրական տարիքում, երկրորդը՝ 7-ամսականում: Չնայած դրան, առողջական վիճակը շարունակում էր վատթարանալ, եւ բժիշկները նրան անջատել են կենսապահովման սարքից:

Նրանց կանխատեսումներով՝ աղջկան մնացել էր մի քանի ժամվա կյանք, սակայն հիմա 4 ամիս անցնելու պարագայում նրա սիրտը շարունակում է բաբախել: Երկու շաբաթ հետո փոքրիկը կտոնի իր առաջին տարեդարձը:

Փոքրիկը  տանն է եւ դեռեւս բժիշկների մշտական հսկողության կարիք ունի: Նա շաբաթվա 7 օրերին եւ օրվա 24 ժամին թթվածին է ստանում հատուկ սարքավորման միջոցով: Դրանից բացի, նրան նշանակվել է 14 անուն դեղ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ