«Եւս մեկ փոքր զորամաս անցավ սննդի նոր համակարգին». վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.

«Եւս մեկ փոքր զորամաս անցավ սննդի նոր համակարգին:

Սա այսօրվա ընթրիքն է: Այսպիսով նման զորամասերի թիվը հասավ 10-ի:»

Հիշեցնենք, որ Զինված ուժերում զինծառայողների բողոքների հիման վրա փոխվել է սննդի տեսականին․ ռագուից հրաժարվել են, մսաբուսային պահածոները վերափոխել են ու ավելացրել են այլ սննդատեսակներ, ինչպես, օրինակ, արագ պատրաստվող ապուրները։

Այս ամենն այսօր լրագրողներին ներկայացրեց ՀՀ ԶՈւ պարենային ծառայության պետ Արա Մարգարյանը։

Նա բացատրեց, որ գնացել են դեպի զինծառայողների հարմարություն՝ 7 տեսակ չոր ապուր են մշակել, որոնք դիրքերում կարելի է պատրաստել մի քանի րոպեում՝ ավելացնելով ընդամենը եռացող ջուրը։ Բայց գնացել են ավելի հեռուն․ հիմա զինծառայողներին տրվող հացի 40 տոկոսը լավաշի տեսքով է, իսկ եթե զինծառայողները պահանջեն, այդ տոկոսը կավելանա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ