![]()
«Աշոտյանը վարորդի հետ պետք է ենթարկվի պտասխանատվության». այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Տարոն Չախոյանը: Գրառման մեջ մասնավորպես ասում է.
Փաստացի այսօր օրերին լալահառաչ գրառումներ կատարող Աշոտյանն իր մեղավորության բաժինն ունի պետական բյուջեից փողերի վատնման մեջ ու վարորդի հետ պետք է ենթարկվի պտասխանատվության:
Համաձայն ՀՔԾ-ի պարզաբանումների Աշոտյանի ձերբակալված վարորդը զբաղեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի վարորդի, այնուհետև՝ օգնականի պաշտոնները, օգտագործելով իր ունեցած ծառայողական դիրքը և դրանից բխող ազդեցությունն ու կապերը, 2009-2016թթ-ին «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում ապօրինի ձևակերպվել է որպես պահակ և բանվոր, 2011-2016թթ-ին ՀՀ ԿԳՆ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում՝ որպես վարորդ, իսկ 2016թ.-ի մարտ ամսից՝ Ա. Աշոտյանի աշխատանքից ազատվելուց հետո, վերջինիս միջնորդությամբ 2016-2017թթ-ին որպես վարորդ է ձևակերպվել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ում:
2009-2017թթ.-ի ընթացքում Ա. Բարսեղյանը, ձևակերպված լինելով վերոնշյալ հաստիքներում, որևէ անգամ աշխատանքի չի հաճախել, այլ շարունակել է կատարել Ա. Աշոտյանի օգնականի և վարորդի պարտականությունները, ընդհանուր առմամբ ստացել է 8.734.118 ՀՀ դրամ գումար:
Ի՞նչ է, նույն Աշոտյանը տեղյակ չէր իրեն որպես վարորդ ծառայող Բարսեղյանից, չգիտե՞ր որ աշխատանքի չի հաճախում: Ցանկության դեպքում նույնիսկ ֆիզիկապես անհնար էր միաժամանակ ծառայել Աշոտյաին ու աշխատանքի հաաճախել :
![]()
Փաստացի նույն Աշոտյանը, ում միջնորդությամբ վերջինիս վարորդն աշխտանքի է ընդունվել ու ստացել է ընդհանուր 8.734.118 ՀՀ դրամ աշխատավարձ, իր իսկ վարորդին վճարել է ձևականորեն ձևակերպված հաստիքներից ստացված աշխատավարձից:
Իր իսկ միջնորդությամբ վարորդին աշխատանքի տեղավորող ու նրա գործունեությունից լավատեղյակ Աշոտյանը պետք է ենթարկվի պատասխանատվության, ինչի մասին վկայում են ՀՔԾ-ի պարզաբանումները.
«Միջոցներ են ձեռնարկվում հանցագործությունների կատարմանը ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ»:
Փաստացի այսօր օրերին լալահառաչ գրառումներ կատարող Աշոտյանն իր մեղավորության բաժինն ունի պետական բյուջեից փողերի վատնման…
Posted by Taron Chakhoyan on Thursday, August 15, 2019
![]()