«Իմ կարծիքով Սանիտեքը միտումնավոր տանում է ձախողման քաղաքապետին». Մհեր Մեսրոպյան

Հայ երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Մեսրոպյանը, ով ավելի հայտնի է որպես Մգեր Արմենիա անունով այսօր իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է  հրապարակել և կից կատարել հետևյալ գրառումը.

«Ւմ կարծիքով Սանիտեքը միտումնավոր տանում է ձախողման քաղաքապետին։

Վստահ եմ, որ սանիտեքին չի հաջողվելու ձախողել քաղաքապետին, քանզի արվեստի դժվարին ճանապարհով անցած մարդն անկոտրուն է ։

Ես վստահ եմ, որ Հայկ Մարությանը թողնելով իր կարիերան սկսեց զբաղվել քաղաքականությամբ՝ բնավ իր անձնական շահի նպատակով չէր , այլ երկրին , ժողովրդին իր պատկերացրած մայրաքաղաք ունենալու դժվարին գործին տեր կանգնել էր, իհարկե ժողովրդի հետ միասին ։ Ցավալի է, որ այսօր մարդիկ չեն ուզում ընդունել և տեսնել իրավիճակը ճշգրիտ ասպեկտից։

Ես քաղաքապետի ընտրությունների ժամանակ տիկնոջս հետ քվեարկել ենք Զարուհի Փոստանջյանին , բայց դա չի նշանակում, որ ես պետք է դեմ լինեմ Հայկ Մարությանին ։Երևանը համայն հայության մայրաքաղաքն է ,նրա տերը մենք ենք և պետք է այսօր սատար կանգնենք քաղաքապետին թույլ չտալով «սանիտեքների» նմաններին աղտոտելու մեր կյանքը, նվիրյալ մարդկանց ծրագրերը հանուն մեր բոլորիս վաղվա բարեկեցության։

Հ.գ Խնդրում եմ Չքաղաքականացնել🎵🎶

Երևանցի,ՀՀ Քաղաքացի և Վաստակավոր արտիստ,Մհեր Մեսրոպյան»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ