![]()
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» երկրպագուները մեծ ցնծությամբ Թբիլիսիում տոնում են հայկական թիմի հաղթանակը:
«Արարատ-Արմենիան» Թբիլիսիում 2:0 հաշվով հաղթեց «Սաբուրթալոյին» և դուրս եկավ որակավորման վերիջն՝ չորրորդ փուլ: Խմբային փուլի ուղեգրի համար Հայաստանի չեմպիոնը կմրցի Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» հետ։
Հիշեցնենք, որ ֆուտբոլյին հանդիպման հաղթական ավարտից հետո իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր նաև վարչապետ Փաշինյանը: Վարչապետի գրառման մեջ մասնավորապես ասվում էր.
«Արարատ-Արմենիա». կեցցե՚ք տղերք:
Շնորհակալ եմ ֆուտբոլային աննախադեպ հաղթանակի համար: Հիշեցնեմ Հայաստանի մեգանպատակներից մեկը, որ հրապարակեցի օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում. մինչեւ 2050 թվականը ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ/կամ աշխարհի առաջնության մեդալակիր: Սկսում ենք հիմա:
Հայ ֆանատների ցնծությունը Թբիլիսիում
Posted by NEWS.am Sport on Wednesday, August 14, 2019
![]()