Բավական է նման բաներ անեք, իմ հետ նման բաները չի անցնում. Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Գեղամ Մանուկյան ջան, խնդրում եմ հրապարակել ձայնագրությունը, որտեղ ես ասել եմ թե ՀՅԴ-ն է կազմակերպել այցը Լիբանան, կամ հրապարակավ ներողություն խնդրել:

Զանգ.

Հարց`
— Վարչապետը այսօր ասաց…. ……
և մամուլում շրջանառվել է, որ ձեր այցը կազմակերպել է «Սանիթեկ» ընկերությունը:

Պատասխան`
— Ոչ թե մամուլում, այլ ձեր կողմից է նման բան շրջանառվել, այն կազմակերպվել է տեղի հայության կողմից , որի շրջանակներում հանդիպում է եղել նաև ՀՅԴ տեղի ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքում հետագայում նաև կազմակերպվել է հանդիպում Հայաստանում ՀՅԴ Լիբանանի ներկայացուցիչներ և վարչապետի հետ:

Այդ տրամաբանությամբ այդ հանդիպումը նույնպես « Սանիթեկն» է կազմակերպե՞լ:

Հարց՝
-Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք վարչապետի ասածը:

Պատասխան`
-Դիմեք վարչապետի խոսնակին:

Հ.Գ. Բավական է նման բաներ անեք , իմ հետ նման բաները չի անցնում, ձեր Լիբանանի գործընկերներին էլ վատ դրության մեջ եք դնում, ում հետ լավ, հարգալից հարաբերություններ ունեմ:

Հա, իսկ փրկօղակ լինի` դուք օգտվեք, ձեզ է դա այսօր պետք:

Նյութի աղբյուր՝ ՄԵԴԻԱ ԻՆՖՈ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ