![]()
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ Բունդեսթագի հաջորդ ընտրություններից հետո, որոնք կանցկացվեն 2021 թվականին, մտադիր չէ զբաղվել ակտիվ քաղաքական գործունեությամբ։
«Իհարկե, ես կմնամ քաղաքական մարդ, սակայն ակտիվ քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվի»,- ասել է նա։
Մերկելը նշել է, որ չի պատրաստվում անել դա նաև ԵՄ-ի մակարդակում՝ հավելելով, որ ԵՄ-ում արդեն բոլոր պաշտոնները բաշխված են։
Ավելի վաղ Մերկելը, հայտարարել էր, որ 2021 թվականին չի հավակնի կանցլերի և Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահի պաշտոնին։
![]()
![]()