22-ամյա Արմինե Գրիգորյանը՝ «Աշխարհի լավագույն զինծառայող»

Ծնունդով տավուշեցի, Արծվաբերդ գյուղում ծնված  Արմինեի ընտանիքում  մայրն է  փոքր-ինչ դեմ եղել, որ աղջիկը զինվորական դառնա, բայց կարճ ժամանակ անց համակերպվել է այդ մտքին:

«Ականջներումս  միշտ եղել է թշնամու կրակոցների  ձայնը, քանի որ ապրել եմ  սահմանամերձ  Արծվաբերդ գյուղում», -ասում է Արմինեն ու հավելում, որ  հենց դա էլ   նպաստել է, որ   ընտրի   զինվորականի մասնագիտությունը:

«Դպրոցում մասնակցում   էի ռազմամարզական խաղերի օլիմպիադային, ու հենց դա էլ նպաստեց,  որ դառնամ զինվորական:  Ես միշտ ասել եմ,  որ  եթե մասնագիտությանդ լավ ես տիրապետում,  ավելի հեշտ  է, քան տղաներին:

Սկզբում զարմանում էին, որ աղջիկը կարող  է լինել դասակի հրամանատար, այն էլ 22 տարեկան: Բայց դա միայն սկզբում է, հուսով եմ՝ կհամակերպվեն, քանի որ գնալով կին զինծառայողներն ավելանում են բանակում»:

Մեդալներից առանձնացնում եմ «Լավագույն դիպուկահար» մեդալը  ու  հարցնում՝ հնարավո՞ր  է  ինչ-որ ժամանակ հետո դիպուկահարի դիրքում լինի: Արմինեն  ժպտում է ու ասում, որ դասակի հրամանատար լինելով՝ կարող է ավելին անել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ