«Արթուն էր միայն մայրս …». ինչպես է երգում ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երգում է իր ընկերներից մեկի հետ:

«… թե ինչպես ենք Գուսան Սերգեյ Կարինյանի ներկայությամբ քավորիս հետ միասին փչացնում նրա ամենասիրված երգերից մեկը…

Բարի հիշողությունների շարքից…»,- գրել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ  Գևորգ Պետրոսյանը  1996 թվականից ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում դասավանդում է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային իրավունք», իսկ 2002 թվականից՝ նաև «Քաղաքացիական ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում» և «Հսկողությունը և վերահսկողությունը աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ» մասնագիտական դասընթացները։

2016 թ. մարտի 12-ին կուսակցության քաղաքական խորհրդի որոշմամբ հեռացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ կուսակցության հասցեին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում վարկաբռկիչ գնահատականներ հնչեցնելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ