«Ժողովուրդն ինքը պետք ա որոշի՝ ուզո՞ւմ ա, որ մենք շարունակենք ղեկավարել, թե՞ ոչ: Ես համոզված եմ՝ կլինենք լավ ու արդյունավետ կառավարություն, բայց որ պահին որոշեք՝ չպետք ա լինենք կառավարություն, ձեր մի քվեն անգամ չենք կեղծելու՝ իշխանությունը պահելու համար:
Չարածների համար ներողություն կխնդրենք ու կհեռանանք՝ իշխանությունը զիջելով ձեր վստահությանն արժանացած ուժին»,- հրազդանցիների հետ նախընտրական հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նաև քարոզարշավի սկզբում համացանցում տարածված ֆեյք լուրերին.
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր քարոզարշավի ժամանակ անդրադարձավ Հանրապետական կուսակցության վերադարձին:
«Քարոզարշավի առաջին օրերին ինչ ասես ասում էին իրանց ֆեյքերը: Գոռում էին՝ ժողովուրդը հիասթափվել ա, երազում ա Հանրապետականի վերադարձի մասին, թան էլ չէ փրթած մածուն ձեզ»,- այդ հայտարարություններին ի պատասխան՝ արձագանքել է Փաշինյանը:
Նա նաև անդրադարձավ այս ամիսների ընթացքում կառավարության արած գործերին: Մասնավորապես, Փաշինյանը նշեց, որ կարող է պատասխանել հարցրին, թե ի՞նչ է փոխվել երկրում այս ամիսների ընթացքում:
Փաշինյանը նաև ընդգծեց, որ ի տարբերություն նախկինի՝ ոստիկանները մարդկանց ջարդուփշուր անելու տեղը, մասնակցում են սահմանների պահպանությանը, իսկ արտագաղթի փոխարեն նկատվում է ներգաղթ: