![]()
Ուղղաթիռով շրջագայության ժամանակ Ռեյկյավիկից հյուսիս Սնայֆեդլսնես թերակղզում զբոսաշրջիկները մոտ 50 անկած կետեր են հայտնաբերել:
Դելֆինների ընտանիքին պատկանող կետերի մարմինները հայտնաբերվել են անցած հինգշաբթի ամերիկացի զբոսաշրջիկների կողմից թերակղզու հեռավոր լողափում:
Բավականին երկար ժամանակ է, ինչ կետերն այնտեղ են, դեռ պարզ չէ, թե ինչ է կատարվել կենդանիների հետ: Կենսաբան Էդա Էլիզաբեթ Մագնուսդոթիրը ենթադրում է, ինչը կարող էր հանգեցնել կաթնասունների զանգվածային անկմանը:
Այս կենդանիները առանձնանում են ուժեղ սոցիալական կապերով, չի բացառվում, որ շատերը ափ են նետվել ցեղակիցներին աջակցելու համար: Բայց քանի որ այդ շրջանում կան ուժեղ հոսանքներ և հատակը ծանծաղ է, ապա դժվարացել է կետերի վերադարձը բաց ծով:
![]()
![]()