Նախ խորհուրդ՝ ինչ է խորհուրդ տալիս Արփինե Հովհաննիսյանը արդարադատության նախարարության երիտասարդներին

Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Արդարադատության նախարարության երիտասարդներին փոխանցեք, որ անմեղ դեմքով փաստեր ու փաստարկներ ներկայացնելուց չմոռանան մի երկու փաստ էլ ներկայացնել քաղաքական իրողությունների մասին, որոնք հիմք են դարձել իրենց դարակազմիկ նախագծի համար:

Բովանդակային առաջարկներ ընդունելու պատրաստակամության մասով էլ նախ խորհուրդ՝ քաղաքական թեստ անցեք ղեկավարության հետ՝ որն է բովանդակային առաջարկը, օրինակ եթե այն հակասում է քաղաքական նպատակահարմարությանը դադարու՞մ է լինել բովանդակային թե՞ ոչ։

Կամ եթե ձեր նախագիծը հակասահմանադրական է, դա բովանդակայի՞ն է թե՞ ոչ։ Երբ ճշտեք՝ ասեք՝ բովանդակային առաջարկների պակաս չեք զգա։ Փաստերի ու փաստարկների՝ առավել եւս։

Արդարադատության նախարարության երիտասարդներին փոխանցեք, որ անմեղ դեմքով փաստեր ու փաստարկներ ներկայացնելուց չմոռանան մի…

Posted by Arpine Hovhannisyan on Monday, August 12, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ