Գիտնականները հայտնաբերել են ամենածեր շնաձկանը. միայն դրա տարիքը տեսեք

Գիտնականները Գրենլանդիայում 500 տարեկան շնաձուկ են հայտնաբերել: Այս մասին տեղեկացրել է The Sun հրատարակչությունը:
Ըստ գիտնականների՝ գրենլանդական բևեռային շնաձուկը ծնվել է 1505 թվականին՝ այն ժամանակ, երբ Բրիտանիան ղեկավարում էր Հենրիխ VIII-ը, իսկ Ռուսաստանը՝ Վասիլի  III-ը՝  Իվան Ահեղի հայրը: Գիտնականները ճշգրիտ տարիքը կարողացել են որոշել շնաձկան չափերով: Գրենլանդական շնաձկները տարեկան աճում են ընդամենը մեկ սանտիմետր և ապրում են հարյուրավոր տարիներ: Այս շնաձկան երկարությունը կազմել է 5․4 մետր:

«Սա աշխարհում ներկայումս բնակվող ողնաշարավորներից ամենամեծն է: Մենք հիմա փորձում ենք ուսումնասիրել այս տեսակի ԴՆԹ-ն, որպեսզի հասկանանք, թե ո՞ր գեներն են պատասխանատու այդքան մեծ տարիքի համար»,- նշել է պրոֆեսոր Քիմ Պրեբելը:

Հիմնականում այս շնաձկները սնվում են ձկներով, բայց գիտնականները երբեք չեն կարողացել տեսնել, թե ինչպես է նա որս անում և կեր հայթայթում: Այս շնաձկների ստամոքսներում հայտնաբերվել են նաև եղնիկների և ձիերի կտորներ:

Գրենլանդական շնաձկան կյանքի նվազագույն տևողությունը 272 տարի է:  Սրանք շնաձկների ամենահյուսիսային և ամենացրտադիմացկուն տեսակներն են: Ամենախոշորները հասնում են մինչև 7․3 մետրի և կշռում են մինչև կես տոննա: Միջին չափը տատանվում է 2․44-4․8 մետրի և 400 կիլոգրամի միջակայքում:  Գրենլանդական բևեռային շնաձկան միսը Իսլանդիայի ազգային կերակրատեսակների ցանկում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ