Կինը հետաձգել է քաղցկեղի բուժումը հանուն երեխայի ծննդի

Մեծ Բրիտանիայի 33-ամյա բնակչուհի Քերիի Հեննին հետաձգել է քաղցկեղի բուժումը հանուն երեխայի ծննդի:

Բժիշկները նրան առաջարկել են դադարեցնել հղիությունն ու սկսել բուժումը, սակայն Քերրին որոշել է հրաժարվել փրկող թերապիայից եւ կրել երեխային: Արդյունքում երեխան, որին անվանել են Ջեյմս, լույս աշխարհ է եկել ժամկետից 5 շաբաթ առաջ կեսարյան հատման միջոցով:

Ընդամենը 4 օր անց Քերրին սկսել է քիմիաթերապիայի կուրսը: Երեխայի ծնվելուց հետո նրա մոտ հետտրավմատիկ սթրեսային սինդրոմ է զարգացել, սակայն նա փորձել է չհուսահատվել: Բարեբախտաբար, 6 ամսվա բուժումից հետո կնոջ մոտ հիվանդության թուլացում է նկատվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ