![]()
Քաղաքական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ադրբեջանում գերի ընկած զինծառայողի լուսանկարը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր Ադրբեջանի սահմանը հայ քաղաքացի է անցել։ Այս լուրը պաշտոնապես հաստատել էր ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Արցախի ՊԲ-ից հայտնել էին, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
![]()
![]()