![]()
«Սեպտեմբերի 22-ին՝ Լոս Անջելեսի ժամանակով ժամը 16։00-ին, բոլորիդ հրավիրում եմ Լոս Անջելեսի Գրանդ Փարկ, որտեղ հանդես կգամ ելույթով»,-այս մասին ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ:
Այնուհետև վարչապետը կառավարությունում հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին՝ Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանին, Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանին, Տիգրան Աբգարյանի իրավահաջորդ Ռուզաննա Հարությունյանին, Տիգրան Խաչատրյանի իրավահաջորդ Հովսեփ Խաչատրյանին, Սամվել Հարությունյանի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանին, Դավիթ Պետրոսյանի իրավահաջորդ Ջեմմա Վարդումյանին և Գրիգոր Գևորգյանի իրավահաջորդ Վարդուհի Բաղդասարյանին:
Սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսի ժամանակով ժամը 16.00-ին, բոլորիդ հրավիրում եմ Լոս Անջելեսի Գրանդ Փարկ, որտեղ հանդես կգամ ելույթով:))))
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, August 12, 2019
![]()