Ազատվելով հսկայական ուռուցքից նա 20 տարվա մեջ առաջին անգամ կարողացել է ժպտալ

Ծնոտի վրա հսկայական ուռուցքը գրեթե 20 տարի Սիերա Լեոնեի բնակչուհի Իսատուին զրկել է ժպիտից:

Նորագոյացությունը հայտնվել է աղջկա դեմքին, երբ նա  10 տարեկան էր: Նրա մոտ ախտորոշել են ամելոբլաստոմա՝ բարորակ ուռուցք: Եվ դրա պատճառով նա շնչառական լուրջ խնդիրներ է ունեցել: Բացի այդ, նա ստիպված է եղել տարիներով հանդուրժել իր հասցեին ծաղրանքները:

Աղջիկը ընդհանուր առմամբ  3 վիրահատության է ենթարկվել՝ ուռուցքի հեռացում, ծնոտի փոխարինում, ինչպես նաեւ դեմքի վրա սպիների հարթեցում: Ուռուցքի հեռացման առաջին վիրահատությունը տեղի է ունեցել սեպտեմբերին, այն տեւել է 5 ժամ: 3 ամիս անց ծնոտը վերականգնել են կոնքոսկրից, ապա պլաստիկ վիրահատություն արել:

Վիրահատությունից հետո, երբ նա  տեսել է իր դեմքն առանց ուռուցքի, չի կարողացել զսպել երջանիկ ժպիտը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ