Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի. Արծրուն Հովհաննիսյան

«Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Մինչ այս Ադրբեջանի ՊՆ կայքը տեղեկություններ է հրապարակել, թե Ֆիզուլիի ուղղությամբ (Արցախի հարավում) հայկական կողմից ադրբեջանական կողմ է անցել հայ զինծառայող։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ