![]()
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Գյումրեցի հիվանդ կնոջ՝ Մարիամի վերջին նախադասությունը վերաբերում էր նրան, որ վարչապետը քայլում է ուրիշի «կառուցած» փողոցով։ Այս «տեքստը» այսօր քանիցս հանդիպեցի ֆեյսբուքում Փաշինյանի ընդդիմախոսների տարբեր գրառումներում, ինչը հիմք է տալիս մտածել, որ հիվանդ կնոջը սովորեցրել, «սրսկել» են այդ տողերը ու օգտագործել նրան ներքաղաքական կեղտոտ խաղերում։
Մի արեք, մեղք եք գործում, վերևն Աստված կա։ Դա աններելի մեղք է։ Ի վերջո, Փաշինյանն ստացել է ընտրողների 70 տոկոսը, մյուս 30 տոկոսը նրան չի ընտրել։ Ու բնական է, որ միջինացված ամեն 10 ընտրողից 3-ը կամ նախընտրում է ուրիշին, կամ դեմ է նրան։
Պարտադիր չէր Գյումրիում հիվանդ կնոջ գտնեիք, որ Փաշինյանին քննադատեր։ Առանց ձեր գտնելու էլ պարզ է բոլորիս, որ այդպիսի քաղաքացիներ կան։ Բայց հիվանդ կնոջն օգտագործելն ու նրան ժողովրդական ծաղրի առարկա դարձնելը ստորություն է։
Գյումրեցի հիվանդ կնոջ՝ Մարիամի վերջին նախադասությունը վերաբերում էր նրան, որ վարչապետը քայլում է ուրիշի «կառուցած»…
Posted by Styopa Safaryan on Sunday, August 11, 2019
![]()