«Իջևանցի Հացի Արշոն». Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Իջևանցի Հացի Արշոն» վերնագիրը կրող մի տեսանյութ, որին կից՝ հետևյալ գրառումն է արել.

Անցյալ տարի այս տեսանյութով սկսվեց «Մեր ժամանակների հերոսը» շարքը:

Գաղափարը ծագեց Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում, երբ չնախատեսված կանգառ կատարեցի Այգեհովիտ գյուղում եւ գյուղամիջում կանգնած մարդիկ ասում էին, որ աշխատանք չկա, իսկ քիչ անց մեզ մոտեցած եւ խոսակցությանը միացած Արշավիր Ահարոնյանը պնդեց, որ աշխատող չի կարողանում գտնել:

Հ.Գ. Նաեւ մեր մի շարք հայրենակիցների հոգեբանությունն իմանալով կարող եմ վարկած առաջ քաշել, որ շատերի համար ընդունելի կարող է լինել Ռուսաստանում հեռու մի տեղ, աչքից հեռու բանվորություն անել Իվան Իվանիչի հողամասում, բայց անընդունելի լինել բանվորություն անել իրենց գյուղացի, կամ դասարանցի, կամ հարեւան Արշոյի հողամասում:

Անցյալ տարի այս տեսանյութով սկսվեց «Մեր ժամանակների հերոսը» շարքը: Գաղափարը ծագեց Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում,…

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, August 11, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ