Ես այնտեղ ներկա եմ եղել… նույն կանանցից մեկն էր, որ բիզնես համաժողովին ԶԱԿԱՍՈՎ ԲԱՐՁՐ ԳՈՌԱԼ էին տվել…

Սյուզի Մեխակյանը, ով ինչպես հայտնում է ներկա է եղել այսօր Գյումրիում տեղի ունեցած միջադեպին, իր ֆեյսբուքյան էջւմ գրառում է կաատաարել, որտեղ ասվում է.

Ես այնտեղ ներկա եմ եղել… Ոչ մի այլ լրատվական այնտեղ չի եղել: Իզուր լուն մի հանեք՝ տակը ուխտ փնտրելու նպատակով: Կամ՝ մութ սենյակում սև կատու մի փնտրեք, մանավանդ, որ այնտեղ կատու չկա…

Ասեմ ավելին, ես այդ պահին ներկա եմ եղել, և կարծիք եմ կազմել, որ այդ կինը այն նույն կանանցից մեկն էր, որ բիզնես համաժողովին ԶԱԿԱՍՈՎ ԲԱՐՁՐ ԳՈՌԱԼ էին տվել…

Որովհետև երբ գոռաց, պրծավ, իր գործն արեց, բջջային հեռախոսը հանեց ու արագ ինչ-որ բան ասեց… Բացի այդ, այս կինն այնքան էլ հավասարակշռված չէր, քանզի մի քանի իրավապահներով չէին կարողանում 1,5սմ կնոջը հեռացնել… նա անմարդկային ուժով էր դիմադրում…

Իսկ երբ Փաշինյանը (երկրորդ անգամ այս կինը ՀԱՐՁԱԿՎԵՑ) նկատեց, թույլ չտվեց, որ իրավապահները կամ թիկնապահները հեռացնեն, այլ ուզեց լսել նրան… Իսկ սա մի բերան գոռում էր՝ ասֆալտը լավ չես արել, սաղ երկիրը քանդիր… մնում էր, ասեր՝ ինչի գլխարկ չես դրել:

էս էլ նրանց համար, ովքեր դեռ ասում են բան չի փոխվել:Էնքան է բան փոխվել, որ նկաատելով անվտանգության աշխատակիցների տարածքից հեռացրած կնոջը՝ վարչապետը հրահանգում է մոտ թողնել վերջինիս: Մինչև վերջին վիրավորանքը ծով համբերությամբ լսում է էս կնոջն ու վերջում էլ ավելացնում՝ «Ամեն ինչ լավ կլինի…» Խոսքը չի ընդհատում ու ինչպես կասեր մերժվածը՝ «Հիմա եկել ես, մեր տոնը հարամ ես անում, որ ի՞նչ անես…»Այ հենց էս միջադեպն էլ վառ ապացույցն է այն բանի , որ բան է փոխվել, որ էս կնոջն ընդհանրապես թույլ տվեցին մոտենալ, խոսել ու միջադեպի տեսանյութն էլ տարածվեց:Իսկ որոշ լրաատվամիջոցներ վարչապետի մոտ 3 ժամ տևած ուղիղ եթերից, որտեղ վարչապետը մանրամասն ներկայացնում է ամեն շենք ու տուն , մտնում հյուրատներ ու թանգարաններ,փորձում է հարյուրավոր քաղաքացիների ներկայացնել կոլորիտային Գյումրին, նկաատեցին միայն էս միջադեպն ու տեսանյութի միայն մի հատվածը տեղադրելով գրեցին. «Ինչպես երևում է կադրերից, թիկնապահները քարշ տալով հեռացնում են կնոջը վարչապետ Փաշինյանի մոտից»:Միևնույն է, ինչքան էժան թատրոն եք սարքում, էնքան Նիկոլի ռեյտինգը բարձրանում է ,ու դա նրանից չէ որ Նիկոլն անթերի է, այլ նրանից որ դուք եք շատ վատը…

Posted by Taron Chakhoyan on Sunday, August 11, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ