Գյումրեցի Մարիամը Կիսաբաց լուսամուտներ հաղորդման հերոսուհիներից է եղել իր սարսափ պատմությամբ

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը անդրադարձել է այսօր Գյումրիում տեղի ունեցած միջադեպի «հերոսուհուն» .

Ինչպես պարզեցին իմ ֆեյսբուքյան շերլոկ հոլմս եղբայներներն ու քույրերը, գյումրեցի Մարիամը Կիսաբաց լուսամուտներ հաղորդման հերոսուհիներից է եղել իր սարսափ պատմությամբ։

Դե ես գնահատական չտամ՝ այդ հաղորդման նմանատիպ հերոսուհիները առողջ են, թե ոչ։ Բայց այստեղ այլ բան է հետաքրքիր.

Սերժ Սարգսյանի փեսայի հռուստաընկերության երբեմնի հերոսուհին, որը վստահաբար այդ հաղորդման բարեգործությունից էլ օգտված կլինի (իսկ եթեր վստահաբար հենց դրա համար են գալիս) Փաշինյանին վիրավորելու համար նրան համեմատում է Սերժ Սարգսյանի հետ… Ինչպես կասեր հայտնի կինոնկարի հերոսը՝ կոպիտ դար է, դաժան բարքեր, ռոմանտիզմ ու երախտագիտություն չկա… Չի համեմատում Ռոբերտ Քոչարյանի հետ… Ավելին, ակնարկում է կա՚մ վերջինիս, կա՚մ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրիում ճանապարհներ «շինած» լինելու փաստը… Օհ, ինչպիսի նրբանկատություն, Շուռա… Ինչպե՞ս է ճչում, թե կենցաղային, մտավոր ու գիտակցական խնդիրների ծաղկաբույլ ունեցող կնոջ հետ ո՞ր «դաշտից» են աշխատել…

Չեմ զարմանա, եթե պարզվի, որ Կիսաբաց լուսամուտների այդ՝ Մարիամի պատմությանը նվիրված հաղորդման «փորձագետներից» մեկը եղած լինի Անահիտ Մութաֆյանը, կամ էլ նա հաղորդման խմբագրակազմին «մատուցած լինի» հերոսուհուն, ով այսօր նույն «քաղաքական» տեքստն է ասել, ինչ Մարիամը՝ քայլում ես ուրիշի սարքած փողոցով… Չէ որ մի ժամանակ նա այդ հաղորդաշարի «փորձագետներից» էր, ըստ որում՝ արմատներով Գյումրիից…

Ու ինչ-որ մեկը կարող է ինձ համոզել, որ Գյումրիում բողոքող էս կինը ուղղորդված չէ՞ր, կամ էս ամեն ինչը նախօրոք մտացված ու կազմակերպված չէ՞ր:Եթե մարդ ինչ-որ հարցից կամ հարցերից դժգոհում է, կամ ինչ-որ պաահանջներ ունի կառվրության ղեկավարից, ապա անվտանգության աշխատակիցների շղթան ճեղքելուց ու վարչապետին մոտենալուց հետո սկսում է դժգոհությունները, խնդիրներն ու պահանջները թվարկել:Օրինակ նախորդ անգամ Գյումրիում մի կին գոռալով մոտեցավ վարչապետին ու վերջինիցս խնդրեց օգնել իր տան վերանորոգման հարց լուծել:Բայց էս դեպքում պատկերն այլ էր, չկար ոչ պահանջ, ոչ խնդրանք ու ոչ էլ դժգոհություն ինչ-որ կոնկրետ բանից:«Սաղ ազգիս խաբեցիր, Սերժից ոչնչով չես տարբերվում…». վերջ, այսքանով իր առաքելությունն ավարտած կինն արագ հեռացավ, որովհետև նպատակը միայն դա էր:Հաջորդ անգամ գոնե լավ դերասան գտեք…

Posted by Taron Chakhoyan on Sunday, August 11, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ