![]()
Անգլիայի 18-ամյա բնակչուհիներ Լյուսի և Մարիա Աիլմերները թեև արտաքինով միանգամայն տարբեր են միմյանցից, սակայն իրականում երկվորյակ քույրերն են: Քույրերից մեկը շիկահեր է, կապուտաչյա, իսկ մյուսը՝ սևահեր և դարչնագույն աչքերով: Բացի այդ, քույրերից մեկը սպիտակամորթ է, իսկ մյուսը թխամորթ:
Երկվորյակ քույրերի արտաքին տվյալների նման տարբերությունները կապված են իրենց գեներում տարբեր ռասսայական հատկանիշների առկայության հետ:
Քույրերի մայրը ծագումով Ճամայկայից է, իսկ հայրը սպիտակամորթ է, այդ իսկ պատճառով էլ աղջիկները տարբեր ռասսայական հատկանիշներ ունեն:
![]()
Աղջիկների մայրը պատմել է, որ նրանց լույս աշխարհ գալուց հետո ինքը պարզապես ապշել է՝ տեսնելով նրանց արտաքնային տարբերությունները:
![]()
Աղջիկներն իրենք էլ պատմում են, որ իրենց չճանաչող մարդիկ շատ դժվարությամբ են հավատում, որ իրենք երկվորյակ քույրեր են նույիսկ այն դեպքում, երբ նրանք միևնույն զգեստներն են կրում:
![]()
![]()