![]()
Խեցգետին թագուհի: Կենդանակերպի այս նշանի տակ ծնված կանայք իրենց զուգընկերների հանդեպ ուժեղ հույզեր են զգում: Հետեւաբար, անմնացորդ սեր են առաջարկում եւ հանուն սիրելի մարդու պատրաստ են բացարձակապես ամեն ինչի: Եթե որոշել եք ամուսնանալ նման կնոջ հետ, դա ճիշտ ընտրություն է, չէ որ նա ամեն ինչ կանի հանուն ձեր երջանկության:
Խոյ կայսրուհի: Խոյ կանայք տղամարդկանց ստիպում են ծնկի գալ իրենց առջեւ, որովհետեւ բացառիկ ուժեղ բնավորություն ունեն եւ անդրդվելի են: Բացի այդ, նրանք միշտ հասնում են իրենց նպատակներին, այնպես որ, եթե դուք պատրաստ եք ձեր կյանքը կապել ուժեղ ոգի ունեցող կնոջ հետ, Խոյերը հենց ձեզ համար են: Նման կանայք ձեզանից ամեն հարցում աջակցություն են ակնկալում: Դրա շնորհիվ դուք կկարողանաք սոցիալական բարձր կարգավիճակ վայելել, որովհետեւ բոլորը ձեզ հարգանքով կվերաբերվեն:
Կառավարիչ առյուծ: Այդ կանայք իսկական ռազմիկներ են, նրանք ուժեղ են եւ խիստ: Հենց այդ պատճառով նրանց պետք է մեկը, որը նույնքան ուժեղ լինի ոգով: Նրանք երբեք սովորական տղամարդկանց չեն գրավում, ինչպես նաեւ այնքան էլ չեն ջանում գայթակղել նրանց: Նրանց բնական հմայքն ամեն ինչ անում է նրանց փոխարեն: Կին-առյուծները այնպիսի զուգընկերների են փնտրում, որոնք իրենց մտերիմների համար ամեն ինչ կանեն:
![]()
![]()