Միջադեպ վարչապետի հետ՝ Գյումրիում․ ԱԺ պատգամավորի կոշտ պատասխանը

Սոֆյա Հովսեփյանը իր ֆեյսբուքյան էում գրառում է կատարել ՝ անդրադառնակով Գյումրու այսօրվա միջադեպին։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիում առավոտյան զբոսանքի ժամանակ միջադեպ գրանցվեց: Վարչապետն իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ուղիղ եթերի միջոցով ներկայացնում էր Գյումրին, ցուցադրում զբոսաշրջիկներին հետաքրքիր վայրերը, նշում, որ մեր հայրենակիցները հաճախ չգիտեն այդ վայրերի մասին:

Ուղիղ եթերի ժամանակ վարչապետին էին մոտենում տեղացիները, այցելուները, զրուցում, լուսանկարվում, ոմանք՝ մտահոգություններով կիսվում: Այցի ժամանակ նրան մոտացավ Մարիամ անունով մի կին և վարչապետին անվանեց անվանելով.

«Խաբեբա, խաբեցիր մեզ, սաղ ազգիս խաբեցիր, էդքան ժիր ես, ժրություն ունես, որ խաբեցիր, հա»: Կինը նշեց, թե ոչ մի փոփոխություն երկրում չի եղել: Երբ թիկնապահները փորձեցին նրան հեռացնել, Փաշինյանը կոչ արեց չքաշքել տիկնոջը:

«Ամեն ինչ լավ կլինի, պետք չէ հուսահատվել»,-դիմելով կնոջն՝ ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ