ՃԻՇՏ ԵՆ ԱՍՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ ԵՎ ՉԻ ՓՈԽՎԻ ԵԹԵ….Արտակ Գալստյան

Արտակ Գալստյանը իր ֆեյսբույան էջում գրում է․

ՃԻՇՏ ԵՆ ԱՍՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ ԵՎ ՉԻ ՓՈԽՎԻ ԵԹԵ….

Հասարակության ամենաքննարկվող հարցը հետևյալն է:
Ի՞նչ է փոխվել Հայաստանում Նոր իշխանության գալուց հետո:
Կարծիքները տարբեր են,կասեմ միայն իմը,գրեթե ոչինչ և չի էլ փոխվի եթե այսպես շարունակվի:

Քանի դեռ ժողովրդի մի ստվար զանգված պետք է մտածի ,որ մեր երկրում իշխանությունը դա Վարչապետն է ու ՔՊ-ն և միայն պահանջի,ոչինչ էլ չի փոխվի:
Քանի դեռ հանրային գիտակցության մեջ նպաստ ստանալը ավելի պատվաբեր է քան 270.000 դրամ աշխատավարձով աշխատանքը աղբահանության հիմնարկում,ոչինչ էլ չի փոխվի:

Քանի դեռ անտառից գողություն անելը ավելի պատվաբեր է քան 200.000 դրամ աշխատավարձով աշխատանքը ոչինչ էլ չի փոխվի:
Քանի դեռ ժողովուրդի մի ստվար զանգված միայն պահանջող է այլ ոչ թե արարող և ստեղծող ոչինչ էլ չի փոխվի:
Քանի դեռ ժողովուրդի մի ստվար զանգված համարում է,որ հեղափոխության ժամանակ քայլելը,փողոց փակելը միակ և բավարար պայմանն է,որ լավ ապրեն,ոչինչ էլ չի փոխվի:

Կփոխվի այն ժամանակ երբ բոլորս մեզ տեր զգանք այս երկրում ՝երկրին և պետությանը վերաբերվենք այնպես ինչպես մեր ընտանիքներին ու տանը:
Երբ մեր տանը խափանվում է ծորակը մենք չենք դիմում կառավարությանը և պահանջում ,այլ ինքներս ենք սարքում այն:
Երբ կեղտոտվում է մեր մեքենան,մենք չենք դիմում կառավարությանը և պահանջում,այլ ինքներս ենք այն լվանում:

Երբ մեր ընտանիքի անդամը ինչ որ բան սխալ է անում,մենք միանգամից նրան կարգի ենք հրավիրում,այլ ոչ թե դրա մասին ստատուս դնում և բամբասում:
Եթե նկատեցիք,ապա մեր տների և ընտանիքների հետ կապված ցանկացած խնդրի դեպքում մենք գործում ենք և աշխատում:
Բայց հենց խնդիրը դուրս է գալիս մեր անձնական տիրույթից մենք միայն պահանջում ենք:
Մեքենայից դատարկ տուփը գցելուց պահանջում ենք քաղաքապետից մաքրել քաղաքը:

ՀԴՄ կտրոն չտալով և չպահանջելով,հարկերից խուսափելով պահանջում ենք Վարչապետից բյուջէի ավելացում,աշխատավարձերի բարձրացում և անվճար բուժսպասարկում:
Փողոցում հանցագործություն տեսնելով և չարձագանքելով պահանջում ենք իրավապահից բարձր արդյունավետություն:
120 կմ/ժ արագությամբ քաղաքում ավտոմեքենա վարելով ,ճանապարհային երթևեկության կանոնները պարբերաբար խախտելով բողոքում ենք արագաչափերից և այդպես շարունակ:

Ամփոփեմ ՝
Կյանքը նման է սուպերմարկետի,երբ մտնում ես կարող ես վերցնել ինչ ուզում ես:
Երբ դուրս ես գալիս պետք է վճարես:
Որպեսզի կարողանաս վճարել,պետք է աշխատես:
Որքան շատ և արդյունավետ աշխատես,այնքան շատ կարող ես վերցնել սուպերմարկետից:
Եթե սա հասկանանք և կիրառենք,ապա մեզ այլևս չի հետաքրքրի թե ինչ է փոխվել երկրում,քանի որ և փոխողը և չփոխողը կլինենք մենք:

ՃԻՇՏ ԵՆ ԱՍՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ ԵՎ ՉԻ ՓՈԽՎԻ ԵԹԵ….Հասարակության ամենաքննարկվող հարցը հետևյալն է:Ի՞նչ է փոխվել…

Posted by Artak Galstyan on Sunday, August 11, 2019

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ