Գյումրեցի այն կինն ավելի ադեկվատ է, քան մեր ԶԼՄ֊ների մեծ մասը…

Արթուր Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր Գյումրիում վարչապետի մասնկցությամբ տեղի ունեցած միջադեպին և կատարել է հետևյալ գրառումը.

Լուրջ, Գյումրեցի այն կինը ավելի ադեկվատ է, քան մեր ԶԼՄ֊ների մեծ մասը։ 2ժամ Նիկոլը զբոսնեց քաղաքում, մի 100 մարդ մոտեցավ նկարվեց, մի հազար հոգի ժպտացին, բարևեցին, տուն հրավիրեցին ու սենց դրական բաներ, բայց մեր լրատվականների թոփ թեման այդ կինն էր։

Լավ, ԶԼՄ֊ներ ջան, գոնե գիտե՞ք աշխարհի գերհզոր, հարուստ պետություն ԱՄՆ նախագահի նման այցերի ժամանակ որքան այդպիսի տիկին է լինում, բայց իրենց ԶԼՄ ձեր պես հենց միայն դրա վրա չեն կենտրոնանում։

Շնորհակալություն, ցտեսություն, եկել էի դասականի ասած ձեր տոնը փչացնեի։

Հիշեցնենք, որ Գյումրիում այսօր` օգոստոսի 11-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լայվի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ: Գյումրեցի Մարիամ անունով մի կին մոտեցավ եւ վիրավորեց Փաշինյանին` նրան անվանելով խաբեբա:

Ու ինչ-որ մեկը կարող է ինձ համոզել, որ Գյումրիում բողոքող էս կինը ուղղորդված չէ՞ր, կամ էս ամեն ինչը նախօրոք մտացված ու կազմակերպված չէ՞ր:Եթե մարդ ինչ-որ հարցից կամ հարցերից դժգոհում է, կամ ինչ-որ պաահանջներ ունի կառվրության ղեկավարից, ապա անվտանգության աշխատակիցների շղթան ճեղքելուց ու վարչապետին մոտենալուց հետո սկսում է դժգոհությունները, խնդիրներն ու պահանջները թվարկել:Օրինակ նախորդ անգամ Գյումրիում մի կին գոռալով մոտեցավ վարչապետին ու վերջինիցս խնդրեց օգնել իր տան վերանորոգման հարց լուծել:Բայց էս դեպքում պատկերն այլ էր, չկար ոչ պահանջ, ոչ խնդրանք ու ոչ էլ դժգոհություն ինչ-որ կոնկրետ բանից:«Սաղ ազգիս խաբեցիր, Սերժից ոչնչով չես տարբերվում…». վերջ, այսքանով իր առաքելությունն ավարտած կինն արագ հեռացավ, որովհետև նպատակը միայն դա էր:Հաջորդ անգամ գոնե լավ դերասան գտեք…

Posted by Taron Chakhoyan on Sunday, August 11, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ