Նմանատիպ էժանագին քայլերով ինչի՞ եք ցանկանում հասնել. Շավարշ Սողոմոնյան

Շավարշ Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել անդրադառնալով այսօրվա Գյումրիում տեղի ունեցած միջադեպին․

Ախր շատ էժան եք է, շատ պրիմիտիվ:

Նմանատիպ էժանագին քայլերով ինչի՞ եք ցանկանում հասնել:
Եթե ցանկանում եք ազդել հանրային կարծիքի վրա և այդպիսի էժանագնին հնարքներով նվազեցնել Փաշինյանի հեղինակությունը, ապա ասեմ որ ձեր փորձերը անօգուտ են: Դրանով դուք հերթական անգամ ի ցույց եք դնում ձեր պրիմիտիվությունը և ավելացնում առանց այն էլ գոյություն ունեցող հսկայական ատելության ալիքը ձեր հանդեպ: Մեր հասրակությունը արդեն քաջ ծանոթ է ձեր մեթոդներին և գործիքակազմին, նրան այլևս մոլորեցնել չի լինի, այն էլ այդպիսի պրիմիտիվ և էժանագին հնարքներով:
Եթե ցանկանում եք այդպիսի քայլերով Փաշինյանին անհարմար դրության մեջ դնել, ապա ասեմ որ այստեղ ձեզ նույնպես անխուսափելի ձախողում և մեծ հիասթափություն է սպասվում: Ի տարբերություն ձեզ Փաշինյանը միշտ էլ բաց ճակատով կարողանում է շփվել ժողովրդի հետ ու երբեք չի խուսափել ոևէ իրավիճակից: Գիտեք ինչու՞, որովհետև նա մաքուր է, նա անկեղծ է ժողովրդի հետ, որովհետև նա ժողովրդի կողմից ընտրված, ընդունված և սիրված ղեկավար է:
Հասկանում եմ, որ դուք միշտ խուսափել եք ժողովրդի հետ շփումից, միշտ թաքնվել եք թիկնապահների և ոստիկանների թիկունքում, որովհետև հնչեցրած հարցերի և մեղադրանքների պատասխանները չունեիք, որովհետև չէիք կարող նայել մարդկանց աչքերի մեջ, որովհետև լեգիտիմ չէիք: Դուք միայն կարողանում էիք առհամարել և անտեսել մարդկանց:
Վերջում խորհուրդ կտաի ձեր արշինով ուրիշներին չչափել, ձեր ջանքերն ապարդյուն են, դուք մերժված եք և մերժված անվերադարձ: Վեջապես գտել եք ձեր արժանի տեղը, ինչպես Վարչապետն էր ասում ձեր տեղը պատմության աղբանոցն է, այնպես որ հանգիստ նստեք տեղներդ:

Ախր շատ էժան եք է, շատ պրիմիտիվ:Նմանատիպ էժանագին քայլերով ինչի՞ եք ցանկանում հասնել: Եթե ցանկանում եք ազդել հանրային…

Posted by Shavarsh Soghomonyan on Sunday, August 11, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ