![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է։ Այս պահին նա զբոսնում է քաղաքում և ֆեյսբուքյան իր էջի միջոցով ուղիղ եթերով կիսվում իր տպավորություններով՝ հայտնելով, որ Գյումրիում չքնաղ միջավայր է ձևավորված։
«Ունենք տարօրինակ փաստ. մենք միշտ ասում ենք, որ մեր հայրենիքը դարերի ընթացքում փոքրացել է, բայց ունենք փաստ, որ մեր հայրենակիցների մեծ մասը մեր երկիրը չի ճանաչում, դրսում են ճամփորդում»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը իր էջի հետևորդներին ներկայացրեց Շվեցարիայից ժամանած հայ երիտասարդին, որը Գյումրիում սրճարան է բացել: «Խորհուրդ եմ տալիս գաք և համտեսեք շվեցարական ֆոնձյու»,- ասաց նա:
Այնուհետև վարչապետը մատնանշեց հեղափոխության խորհրդանիշ Վարդանանաց հրապարակը, որտեղից սկսեց իր քայլարշավը:
![]()
Փաշինյանի հետ Գյումրի է այցելել նաև Աննա Հակոբյանը, ում տատը գյումրեցի է եղել։
![]()