Թաքնված նկարահանում Երևանի մերսման սրահներում. ինչ ծառայություններ են այնտեղ մատուցվում

Հայաստանում մերսման սրահները հիմնականում գործում են Երեւանում, հազվադեպ` մարզերում: Երեւանում կան ինչպես առանձին գործող մերսման սրահներ, այնպես էլ գեղեցկության, կոսմետոլոգիական, սպա կենտրոնների, սաունաների ներսում գործող մերսման ծառայություններ:

Ի՞նչ ծառայություններ են գործում մերսման կենտրոններում, ովքեր են դիմում եւ ինչի համար, ինչքան են վճարում եւ այլն:

Մերսումը կարող է տեւել 30-120 րոպե, բայց հիմնականում` մեկ ժամ, իսկ գինը սկսվում է 12 հազար դրամից եւ կարող է արժենալ մինչեւ 35 հազար դրամ: Մասնագետները նշում են, որ ցանկալի է` ամեն մարդ ամիսը գոնե մեկ անգամ դիմի մերսման համար: Իսկ թե ինչ մերսում է պետք տվյալ անձին, դա կախված է նրա ցանկությունից, կառուցվածքից, առողջական վիճակից:

Մերսումը որքան հաճելի եւ հանգստացնող միջոց է, այնքան էլ կարող է վտանգավոր լինել: Մասնագետների պնդմամբ` մինչ մերսման համար դիմելը պետք է լավ մտածել, իմանալ օրգանիզմիդ բոլոր նրբությունները, արդյոք ունես որեւէ հիվանդություն, թե` ոչ, ում ես վստահում մարմինդ եւ այլն: «Ռելաքսային» մերսումը կատարյալ է առողջ մարդու համար, մինչդեռ մի շարք հիվանդությունների դեպքում այն արգելվում է, ինչպես օրինակ` օնկոլոգիական հիվանդությունների, արյան բարձր ճնշման, ողնաշարային կամ ոսկրային հիվանդությունների, «գրիժաների» եւ այլ դեպքերում: Կենտրոններից մեզ վստահեցրին, որ երբեւէ իրենց հաճախորդների մոտ մերսումից հետո բարդություններ չեն առաջանում կամ ինքնազգացողությունը չի վատանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ